Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԱՐԵԳԱԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ

Ողջույնի խոսք

2000 թվականից ձեր ժպիտի մասին հոգում է Արեգակ ստոմատոլոգիական կլինիկան: Պրոֆեսիոնալ բուժանձնակազմ և ժամանակակից տեխնոլոգիաներ. ահա այն ամենը, ինչի շնորհիվ մեր այցելուները հեռանում են կլինիկայից շնորհակալ ժպիտներով: Մեր կլինիկան ապահովում է ստոմատոլոգիական ծառայությունների ամենալայն փաթեթը` ախտորոշում, խորհրդատվություն, ատամների կանխարգելիչ խնամք, պարօդոնտոլոգիա, թերապևտիկ, օրթոպեդիկ և վիրաբուժական ստոմատոլոգիա, օրթոդոնտիա, իմպլանտոլոգիա, մանկական ստոմատոլոգիա:

Կլինիկայի աշխատանքը համակարգված է այնպես, որպեսզի յուրաքանչյուր այցելուի տրամադրվի անհատական մոտեցում` սկսած բժշկի ընտրությունից մինչև ախտորոշման և բուժման գործընթաց: Առաջադեմ և նորարարական տեխնոլոգիայի միջոցով ամբողջ գործընթացն անցնում է առանց ցավի և անհարմարավետության զգացման: Իսկ ջերմ մթնոլորտի պատասխանատուները որակավորման տարբեր դասընթացների, բազմաթիվ միջազգային համագումարների և կոնֆերանսների մասնակցած մեր բժիշկներն են:

Հարգանքով` Դավիթ Հակոբյան
«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ