Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ռենտգեն հետազոտություն

Հեազոտման տեսողականացման մեթոդները

Հիմնական մեթոդներից է ռենտգենյան հետազոտությունը: Ժամանակակից ռենտգեն-նկարների օգնությամբ բժիշկը հստակորեն կարող է տեսնել ատամի խոռոչը, որոշել փոփոխված պերիդոնտը,:

РадиовизиографияՌադիոտեսագրությունը ժամանակակից ռենտգենոգրաֆիայի շարունակությունն է: Ռենտգենյան ժապավենի փոխարեն ռենտգենազգայուն հատուկ մատրիքսներ կամ  շերտեր են օգտագործվում: Դրանք հեշտությամբ՝ ինչպես ռենտգենյան ժապավենի հասարակ կտորը, տեղավորվում են պացիենտի բերանի խոռոչում, սակայն այս պարագայում մատրիքսի բարձր զգայունությունը թույլ է տալիս մոտավորապես 10 անգամ նվազեցնել ճառագայթման ուժը և միաժամանակ, ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս պատկերն ուղարկել էկրանին կամ տպիչին, ինչի համար  պահանջվում է ընդամենը 30 վայրկյան:

Թվային մշակման արդյունքում բարձրորակ պատկերներ են ստացվում: Տեսողականացման այս մեթոդները բավականին հազվադեպ են կիրառվում:

 

 

Ортопантомограмма_клиника_АрегакՕրթոպանտոմագրություն (ատամնածնոտային հատվածի համայնապատկերային ռենտգեն-նկարահանում) ստոմատոլոգիայի ոլորտում մեծ նշանակություն ունեցող ախտորոշիչ ռենտգենոգրաֆիայի տեսակներից է: Բուժման շատ տեսակներ անհնար է սկսել՝ առանց ախտորոշման այս մեթոդի: Դա իրականացվում է հետևյալ կերպ. ճառագայթման աղբյուրը (ռենտգենյան խողովակը) և դրա ընդունիչը (ժապավենը կամ մատրիքսը) պտտվում են հետազոտվող օբյեկտի շուրջ՝ հակառակ ուղղություններով: Արդյունքում, անհրաժեշտության չափին համարժեք՝ կիզակետում հայտնվում է օբյեկտի շատ փոքր մասը, այսինքն, կոնկրետ հատվածի հստակ պատկերը, իսկ մնացած հատվածները երևում է մշուշված պատկերի տեսքով:

Օրթոպանտոմագրությունը միշտ է անհրաժեշտ՝ ատամների բուժման, պրոթեզավորման, օրթոդոնտային բուժման ժամանակ, իմպլանտոլոգիայում, վիրաբուժությունում, նույնիսկ ռինոլոգիայում, քանի որ սինուսային խոռոչների հետազոտման համար համայնապատկերն անգնահատելի է:

Օրթոպանտոմագրությունն առաջնային ռենտգենյան հետազոտություն է, որի արդյունքում որոշվում է ավելի մանրակրկիտ հետազոտման անհրաժեշտությունը և հետագա բուժման մարտավարություն է մշակվում:

Այսպիսով, համայնապատկերն ատամնածնոտային հատվածի առողջական վիճակի մասին գրեթե ամբողջական պատկեր կարող է տալ, որն անհրաժեշտություն է ստոմատոլոգիական հիվանդությունների որակյալ ախտորոշման համար: