Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Իմաստության ատամներ

Այս հարցերին պատասխանելու համար, սկզբից պարզենք, թե ինչ ասել է իմաստության ատամ:

Իմաստության ատամ անվանում են երրորդ հիմնական ատամը, կամ էլ, ըստ ստոմատոլոգիայի տերմինաբանության, մոլյարը, դրանք վերջին ատամներն են, ինչպես ծնոտի վրա տեղակայությամբ, այդպես էլ ըստ ծկլթման ժամանակի: Հիմնականում դրանք ծկլթում են դեռահասային տարիքի վերջում կամ էլ 20 տարեկանից հետո: Հաճախ իմաստության ատամներն անվանում են նաև ութերորդ, ըստ ստոմատոլոգների մոտ ընդունված համարաբանության:

Պետք է խոստովանել, որ այդ ատամները մեզ ժառանգություն են հասել մեր հեռավոր նախնիներից, ժամանակակից մարդուն, դրանք, ըստ էության, պետք չեն, 25% դեպքերում դրանք ընդհանրապես չեն ծկլթում և մարդիկ դրանից չեն տուժում: Դա պայմանավորված է մարդու էվոլյուցիայով:

Մարդիկ արդեն հազարավոր տարիներ է, ինչ այլ կերպ են սնվում, խոհարարական մշակումը սնունդը ավելի փափուկ է դարձրել, այլևս ջանքեր հարկավոր չեն այն մանրացնելու համար: Դրա հետևանքով իմաստության ատամները վաղուց ի վեր կորցրել են իրենց ի սկզբանե նախատեսված նշանակությունը, ատրոֆիայի են ենթարկվել և բոլորովին այլ պայմաններում են զարգանում, քան սկզբում: Դրանք դարձել են թույլ և փխրուն կալցիումի անբավարարության և իրենց գործառույթի պետք չլինելու պատճառով,  որի հետրանքով էլ ավելի շատ են ենթակա կարիեսով ախտահարվելուն, կոտրվելուն և այլն: 
Ի հավելումն, ասենք նաև, որ ժամանակակից մարդու ծնոտը վերջին երկու հազարամյակի ընթացքում 4 մմ-ով կարճացել է և ութերորդների համար այլևս տեղ չի մնացել: Այսպիսի իրավիճակը հանգեցրել է իմաստության ատամների համար բնորոշ խնդիրների: