Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ատամների հեռացում

Ատամի հեռացման ցուցումներ

-  բերանի խոռոչի սանացիայի անհրաժեշտություն, երբ առկա է քրոնիկական պերիօդոնտիտ սրացման փուլում և, երբ հնարավոր չէ վերացնել ատամի վերին հատվածում բորբոքային օջախը.
-  ատամների հեռացում, որոնք կարող են բուշտի, բորբոքման կամ եռվորյակ նյարդի նևրիտի պատճառ դառնալ,
-  եթե ատամը վնասում է լեզուն կամ թշի լորձաթաղանթը, կամ էլ խանգարում է ճիշտ կծվածքին,
-  բազմարմատ ատամներ, որոնք օդոնտոգեն օստեոմիելիտի պատճառ են հանդիսանում,
-  ատամնապրոթեզ տեղադրելիս, եթե ատամը խանգարում է ճիշտ տեղադրմանը,
-   կարիեսի պատճառով խիստ քայքայված ատամները, որոնք այնպես են վնասվել, որ վերականգնելն այլևս հնարավոր չէ,
-   բերանի խոռոչում ոչ ճիշտ դիրք ունեցող ատամները,
-   իմաստության ատամները:

Ատամների հեռացման հակացուցումներ

-         սիրտ-անոթային հիվանդություններ (զարկերակային արյան գերճնշման կրիզի պահին, կրծքահեղձուկ`սրացման փուլում, ռևմատիզմ` սրացման փուլում, սեպտիկ էնդոկարդիտ` սրացման փուլում, սրտային անբավարարություն, սրտի կծկումների տեմպի և ռիթմի արտահայտված խանգարում` շողացող առիթմիա, սրտային անբավարարությամբ ուղեկցվող պարօքսիզմալ տախիկարդիա),

-  երիկամների հիվանդություն,
-  ինֆեկցիոն հեպատիտ` հիվանդության սուր փուլում,