Թերապևտիկ ստոմատոլոգիան ամենամեծ պահանջարկ վայելող ոլորտն է, այդ պատճառով էլ թերապևտ-ստոմատոլոգն առաջնային տեղ է գրավում պացիենտի բերանի խոռոչի խնդիրների համալիր բուժման գործընթացում:
Թերապևտիկ բուժումն այն հիմքն է, առանց որի հնարավոր չէ ապահովել բերանի խոռոչի առողջական վիճակը և հետագա բուժգործողությունների որակը:
«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկները, ի թիվ այլոց, ախտորոշում և բուժում են իրականացնում ամենաբարդ , պրակտիկայում հազվադեպ հանդիպող դեպքերում ևս: Հաջողության գրավական է հանդիսանում մասնագետների համալիր մոտեցումը, աշխատանքային մեծ փորձը, գիտական հիանալի պատրաստվածությունը և հմտությունները: