Այժմ արդեն վիրաբուժական ստոմատոլոգիան սերտորեն համագործակցում է և էսթետիկ վիրաբուժության, և օրթօդոնտիայի, և իմպլանտոլոգիայի հետ :
Ժամանակի հետ վիրաբուժական ստոմատոլոգիայում ավելի պահանջված են դառնում լնդերի հետ կատարվող կոսմետիկական բուժգործողությունները: Հատկապես հաճախակի են կիրառվում այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են գինգիվոպլաստիկան, լնդերի ռեցեսիայի վերացումը, վեստիբուլոպլաստիկան, ալվեոլային ելուստի շտկման բուժգործողությունները, ատամնապսակի հեռացումը և այլն:
Բացի վերոհիշյալ բուժման մեթոդներից, վիրաբուժական ստոմատոլոգիան զբաղվում է նաև իմպլանտացիայի նախապատրաստական աշխատանքներով: Երբ հայմորյան ծոցերը ոչ ստանդարտ տեղակայում ունեն, ծնոտի ոսկրերի ապաճում կամ մաշվածություն կա, ապա տվյալ արատների շտկում է կատարվում կամ էլ ոսկրի սերտաճում` հետագայում իմպլանտ տեղադրելու համար:
Ժամանակակից սարքավորումների և ցավազրկող դեղպատրաստուկների շնորհիվ վիրաբուժական բոլոր գործողություններն առանց ցավի են կատարվում և բացարձակապես անվտանգ են:
Վիրաբուժական ստոմատոլոգիայում առավել տարածված վիրահատական միջամտությունը` իմաստության ատամների, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում մյուս ատամենրի հեռացումը, բուշտերի վիրահատությունը, այլ ախտընթացների բուժումը, փափուկ հյուսվածքների տրանսպլանտացիան, ոսկրային հյուսվածքի նախաիմպլանտացիոն սերտաճումը և իմպլանտատների տեղադրումը հաջողությամբ կատարում են «Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի բարձրորակ և փորձառու բժիշկ ստոմատոլոգները:
Իսկ ցավազրկող դեղորայքի ճիշտ ընտրությունը և պրոֆեսիոնալ անզգայացումը, ներառյալ ներարկվող ցավազրկիչը և առանց ասեղի անզգայացումը, պացիենտի համար հատուկ հոգեբանական