Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ներարմատային ներդիր

                                                                              Ինչ է ներատամնային ներդիրը

Հաճախ լինում է այնպես, որ կարիեսը շատ խորն ու տարածված է ախտահարում ատամը: Իհարկե, վնասված մասը կարելի է վերականգնել ժամանակակից պլոմբանյութով, բայց նման վերականգնումից հետո ատամի երկար ծառայելու երաշխիքը շատ քիչ է:
Այնուամենայնիվ, առավել ժամանակակից տեխնոլոգիա, որն ավելի հարմարավետ է և ապահովում է ատամի երկարատև ծառայությունը, ներդիրների օգնությամբ միկրոպրոթեզավորումն է: 

Եթե ատամը լրիվ է քայքայվել, բայց արմատը դեռ ամբողջական է, ապա դիմում են ներարմատային ներդիրի օգնությանը: Ներարմատային ներդիրը տեղադրվում է ատամի արմատուղու մեջ: Իսկ վրայից էլ պատրաստվում և տեղադրվում է ատամնապսակը: Ներարմատային ներդիրի առավելությունն է, որ այն հնարավորություն է տալիս ծանրաբեռնվածությունը հավասարաչափ բաշխել այնպես, ինչպես բնական ատամինն է: Ներդիրի տակ կարիեսի զարգացումը քիչ հավանական է, ներարմատային ներդիրը երբեք չի կոտրվում:  
Ներարմատային ներդիրի օգնությամբ ոչ միայն վերականգնվում է ատամի կառուցվածքը, այլև ատամն ավելի է ամրանում, ներդիրը կայուն է արտաքին ազդեցության հանդեպ, ժամանակի հետ չի փոխվում, ի տարբերություն սովորական պլոմբի:

Ներդիրները պատրաստվում են լաբորատորիայում, անհատական դրոշմաթասակով և, ըստ էության, իրենցից ներկայացնում են պլոմբ, որը պատրաստված է ճշգրիտ չափերով և ամուր: Ատամին իրենց ֆիզիկական և էսթետիկական հատկություններով շատ մոտ են կերամիկայից կամ կոմպոզիտ նյութերից պատրաստված ներդիրները, որոնք պոլիմերային հիմք ունեն և այնպիսի նյութերից են պատրաստված, որոնք ատամին վերահիշյալ հատկություններն են ապահովում: 

Սկզբից ատամնային ներդիրը մոդելավորում են հատուկ մոմանյութի օգնությամբ, հետո ընտրվում է նյութը, որից պետք է լինի վերջնական արդյունքը, գույնը առավելագույնս համապատասխանեցվում է այն ատամի գույնին, որտեղ պետք է տեղադրվի: Եվ, վերջապես, վերջին փուլը ըստ մոմե մոդուլի ներդիրի պատրաստումն է: 

Ստացված ներդիրը ևս մեկ անգամ փորձվում է, տաշվում են, հղկվում թերությունները, մինչև կատարյալ լինելը: Ներատամնային ներդիրները բերանի խոռոչում ամրացվում են ցեմենտի կամ սոսնձի դեր կատարող հատուկ նյութի օգնությամբ:  

•    Ներատամնային ներդիրը պրոթեզ է, որը հնարավորություն է տալիս վերականգնել կարիեսով ախտահարված, կամ վնասված ատամնապսակի անատոմիական ձևը:
•    Ներատամնային ներդիրն ատամի մեծ խոռոչի պլոմբավորման լավագույն եղանակն է:
•    Ներատամնային ներդիրն օգտագործում են ատամնապսակներ տեղադրելիս:
•    Ներատամնային ներդիրը որպես հիմք է օգտագործվում կամրջաձև պրոթեզի համար:  
•    Ներատամնային ներդիրը կարող է զուգակցվել արմատային շտիֆտների հետ, խիստ վնասված ատամը վերականգնելու համար:

Ներատամնային ներդիրը զգալի առավելություն ունի, որպես ամուր, ներկող և ագրեսիվ նյութերի հանդեպ կայուն նյութից պատրաստված պրոթեզ, որը դիմացկուն է նաև կարիեսի հանդեպ, որն ավելացնում է նրա հանդեպ վստահությունը:

Ներատամնային ներդիրը կարող է օգտագործվել ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ տեխոնոլոգիաների հետ զուգակցված: Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում են, որ նման մեթոդը, ինչպիսին ներատամնային ներդիրով միկրոպրոթեզավորումն է, ոչ միայն պահանջարկ է վայելում, այլև շարունակում է զարգանալ, ինչպես ինքնուրույն, այնպես էլ այլ տեխնոլոգիաների հետ զուգընթաց: