Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Շափյուղե (սապֆիրե) բրեկետներ

Сапфировые брекеты

XXI դարում բրեկետներն ատամնաշարը շտկելու  ամենահայտնի և արդյունավետ միջոցներից մեկն են:
Դրանց շնորհիվ անթերի ժպիտը, ներդաշնակ դիմագծերը, խոսելու, ուտելու հարմարավետությունը երաշխավորված է: 
Բնականաբար, բոլորին էլ հուզում է արտաքին տեսքը, և բրեկետ-համակարգերը կրելիս, և դրանից հետո: Շատերը բրեկետներով բուժումից հրաժարվում են, պատճառաբանելով, որ գեղեցիկ չէ: Հենց այդ պատճառով էլ ժամանակակից ստոմատոլոգիան  շեշտադրում է կատարում ոչ միայն բուժման արդյունքի, այլև բուժման սարքի էսթետիկ որակի վրա: Եվ բրեկետների էսթետիկ թերությունները շտկելու համար ստեղծվեցին շափյուղե (սապֆիրե) բրեկետները: Ըստ ձևի և չափսերի դրանք մետաղե բրեկետների նման են, բայց ի տարբերություն վերջինների, շափյուղե բրեկետները թափանցիկ են, հետևաբար, ավելի քիչ նկատելի: Հատկապես պետք է շեշտել այն, որ դրանք հարմար են ատամների ցանկացած երանգի համար: Ինչը չի կարելի ասել կերամիկական բրեկետների վերաբերյալ: