Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Շարժական պրոթեզներ

Շարժական պրոթեզներՊինդ, առողջ ատամները ոչ միայն առողջության, այլև մարդու կարգավիճակի ինքնատիպ այցեքարտն են, այդ պատճառով էլ մեկ կամ մի քանի ատամների բացակայությունը նշանակալիորեն  անհարմարավետություն է ստեղծում, խախտում է կծվածքը, էսթետիկ խնդիրներ է ստեղծում և այլն: Ցավոք, հիվանդությունների, վնասվածքների կամ տարիքի հետևանքով ոչ բոլորին է հաջողվում պահպանել ատամները և մարդիկ արդեն դիմում են  ստոմատոլոգիական ծառայություններին, որոնց թվում է ատամների պրոթեզավորումը, որը կատարում են բարձրորակ ստոմատոլոգները` թերապևտները, օրթոպեդները և վիրաբույժները: 
Որակյալ շարժական պրոթեզավորմանը ներկայացվող պահանջները բավական բարձր են և էսթետիկ, և ֆունկցիոնալ առումով: Եվ դրանք հնարավոր է իրականացնել շնորհիվ նոր տեխնոլոգիաների, նյութերի և սարքավորումների զարգացման և կիրառման:  

Պրոթեզավորման մեթոդները

Ատամնային պրոթեզները, որոնք պատրաստված են ժամանակակից նյութերով, օգնում են պացիենտին վերադարձնել բնական ատամների հիմնական հատկությունները, նաև վերականգնում գեղեցիկ արտաքին տեսքը: Դրանք բավական բարդ կենսաքիմիական կառուցվածք ունեն, քանի որ պետք է ոչ միայն փոխարինեն կորցրած ատամներին, այլև պահպանեն մյուս ատամները` որքան հնարավոր է երկար: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար բժիշկ-ստոմատոլոգը կարող է պատրաստել և տեղադրել տարբեր պրոթեզներ`շարժական, մասնակի շարժական կամ անշարժ: