Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Պուլպիտ

Пульпит

Ատամի ներսում տեղակայված է փափուկ հյուսվածքը (պուլպան), որտեղ գտնվում են արյունատար անոթները, ավշային հանգույցները, ինչպես նաև նյարդաթելերը: 

Պուլպիտը ատամի այդ փափուկ հյուսվածքի բորբոքումն է (նյարդի բորբոքում), որն առաջանում է այնտեղ թափանցած ախտածին մանրէների պատճառով: 

Բերանի խոռոչում գտնվող մանրէները քաղցր սնունդից թթվահյութ են արտադրում, որը քայքայում է ատամի էմալը, առաջացնելով կարիես: Բարդացած կարիեսի ժամանակ ատամի մեջ են թափանցում միկրոօրգանիզմները, որի պատճառով պուլպան բորբոքվում է: Առաջանում է ցավ, որը փոխանցվում է դեպի եռվորյակ նյարդ, որի պատճառով էլ ցավն արձագանքվում է քունքերում, ծոծրակում, ականջում, ողջ դեմքով մեկ: Մանրէները կարող են ատամի մեջ թափանցել նաև պարօդոնտի ախտահարման պատճառով:

Նյարդի բորբոքումը բնորոշվում է շատ ուժեղ ցավով, ատամը զգայուն է դառնում ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, ցավն հաճախ ուժեղանում է գիշերը: 

Հաճախ պուլպիտը կարիեսի բարդությունից է լինում, երբ ատամն այնքան է քայքայվում, որ ինֆեկցիան հասնում է մինչև ատամի արմատ և ախտահարում է նյարդը: Երբեմն պուլպիտ կարող է զարգանալ բժշկի սխալ գործողություններից (անորակ կատարված պլոմբ, պարօդոնտի վիրահատություն, քիմիական նյութերի ազդեցություն): Պուլպիտը կարող է նաև ատամի վնասվածքի հետևանք լինել` ատամի կոտրվածք, ատամնապսակի վնասվածք: