Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցում

Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցում

Ատամների սպիտակեցման ժամանակակից մեթոդները կառուցվածքային փոփոխություններ չեն առաջացնում: 
Ատամի էմալի կառուցվածքը բաղկացած է և օրգանական (կալցիում, ֆտոր և այլն), և անօրգանական տարրերից, որոնք բյուրեղային վանդակում ամուր կապ են ապահովում: Դա նման է ցանցի, որի վանդակներում գտնվում են կալցիումի և այլ տարրերի բյուրեղները: 
Թթվային միջավայրում, ինչպես նաև կարիեսի դեպքում, այդ վանդակների կառուցվածքը քայքայվում է, դրանք ավելի փխրուն են դառնում և բյուրեղները <դրա միջից թափվում են> խախտելով ողջ կառուցվածքի ամբողջականությունն ու ամրությունը: 

Ատամների պրոֆեսիոնալ սպիտակեցումը կատարվում է բժշկի կաբինետում հետևյալ կերպ. ստոմատոլոգը մեկուսացնում է շրթունքների եզրերը հատուկ նյութի` գելի օգնությամբ, որպեսզի սպիտակեցնող նյութը բերանի խոռոչի հյուսվածքների հետ չշփվի: Հետո ատամների մակերեսին տարածվում է սպիտակեցնող նյութը, որը ակտիվանում է ֆիզիկական ագենտի ազդեցությամբ (լազեր, ուլտրաձայն, տաքություն, լույս և այլն): Բուժգործողությունն ավարտվում է ֆտորով կամ հատուկ պաշտպանիչ լաքով մշակումով, որը պահպանում է ատամի մակերեսը գերզգայունությունից:

Բուժգործողությունը տևում է 30 րոպեից մինչև 1,5 ժամ: Օրինակ, լազերային տեխնիկայով սպիտակեցումը տևում է ընդամենը կես ժամ և առավել բաց գույնն է ստացվում: 
Սպիտակեցումից 2-3 օր հետո խորհուրդ է տրվում սննդաբաժնից հանել ներկող մթերքը: Տվյալ մեթոդը ատամների սպիտակությունը պահպանում է 3-5 տարի և ավելի, եթե պահպանվի սպիտակեցումից հետո խնամքի հասարակ կանոնները: 

Ատամների սպիտակեցման համար բազմաթիվ միջոցներ գոյություն ունեն` մածուկներ, շերտիկներ, լաքեր և այլն: 

Սպիտակեցման հակացուցումներն են.

• պարօդոնտի բորբոքային հիվանդությունների առկայությունը,
• ատամների կարիեսը, վնասված էմալը,
• անշարժ օրթոդոնտիկ կառուցվածքների առկայությունը (սպիտակեցումը հավասարաչափ չի լինի),
• եթե առջևի ատամներին պլոմբներ կամ արհեստական ատամնապսակներ կան, քանի որ տարբեր նյութերի պատճառով սպիտակեցումը հավասարաչափ չի լինի,
• հղիությունը,
• խորհուրդ չի տրվում մինչև 16 տարեկան երեխաներին: