Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա

Профессиональная гигиена полости ртаԲերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան ստոմատոլոգիական առողջության երաշխիքներից մեկն է:Այժմ տվյալ բուժգործողությունը ավելի ու ավելի է նշանակություն ձեռք բերում, քանի որ մարդիկ հասկանում են, որ ժամանակին կատարված կանխարգելումը շատ ավելի լավ է, քան ժամանակակից ու հուսալի բուժումը:

Իսկ, քանի որ պրոֆեսիոնալ հիգիենան ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման գործողություններից մեկն է, գիտությունը դրան շատ ավելի ուշադրություն է դարձնում նորագույն միջոցներ ու մեթոդներ մշակելով:

Պրոֆեսիոնալ հիգիենան նշանակալիորեն տարբերվում է անհատականից:

Բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան կատարվում է մի քանի մեթոդներով. ուլտրաձայնով, այսպես կոչված, Air-flow և Perio-flow մեթոդով, տարբեր խոզանակներով, ատամի մածուկներով, գործիքներով և այլ օժանդակ միջոցներով, օրինակ, ատամնաթելով (ֆլոսս) և այլն:

Ուլտրաձայնային սարքերի օգնությամբ կատարվում է ատամնաքարերի հեռացում, ինչպես վերլնդային, այնպես էլ ենթալնդային հատվածներում: Այդ նպատակով օգտագործում են տարբեր գլխիկներ, քանի որ այդ բուժգործողությունները առանձակի մոտեցումներ են պահանջում: