Հիգիենա` լինել թե չլինել: Լինել:
Բերանի խոռոչի անձնական հիգիենա
Ատամների որակյալ և ճիշտ, ինքնուրույն կամ անհատական մաքրումը ստոմատոլոգիական առողջության հիմնական գրավականն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այնպիսի հիվանդությունների հիմնական պատճառը, ինչպիսիք են ատամների կարիեսը, գինգիվիտը և պարօդոնտիտը, ատամների վրա առաջացած նստվածքներից են: Նստվածքներ ասելով, նկատի ունենք ատամնափառը և ատամնաքարը, որոնց մեջ պաթոլոգիական միկրոօրգանիզմներ կան: Այդ մանրէներն իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թթուներ, որոնք ագրեսիվ ազդեցություն ունեն և լնդերի վրա, առաջացնելով բորբոքում, և ատամների հյուսվածքի վրա, առաջացնելով կարիես:
Այստեղից հարկ է եզրակացություն կատարել, որ մեխանիկորեն վերացնելով միկրոօրգանիզմների միջավայրը, բացառվում է ստոմատոլոգիական հիվանդությունների առաջացման ռիսկը: Հենց այդ պատճառով էլ ստոմատոլոգները շեշտը դնում են ճիշտ, որակյալ և, գլխավորը, կանոնավոր, բերանի խոռոչի անձնական հիգիենայի պահպանման վրա: