Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Պարօդոնտոլոգիա

Пародонтология

 

Պարօդոնտոլոգիան ստոմատոլոգիայի ուղություն է, որը զբաղվում է լնդերի և պարօդոնտի բորբոքային հիվանդությունների կանխարգելմամբ և բուժմամբ:

Ժամանակակից պարօդոնտոլոգիայում մոտ 20 տեսակի տարբեր հիվանդություններ կան: Առավել հաճախակի հանդիպող հիվանդություններից են պարօդոնտիտը, պարօդոնտոզը, գինգիվիտը և այլն: Ցանկացած հիվանդություն, այդ թվում լնդերի բորբոքումը, շատ ավելի դյուրին է բուժել սկզբնական փուլում, քան, երբ հիվանդությունը բավականին զարգացած է լինում: 

Պարօդոնտը կազմված է լնդերից, ատամի արմատի ցեմենտից, ատամի արմատի շրջոսկրից և ծնոտի ալվեոլյար ոսկրից: 
Պարօդոնտի հիմնական գործառույթն է` ատամը պահել ալվեոլային ոսկրի մեջ և մեղմել ծամողական ճնշումը: 

Հիվանդությունն ավելի դյուրին է կանխարգելել, քան բուժել` այս արտահայտությունը արդարացված է նաև ստոմատոլոգիայում: Եվ միայն վաղ կանխարգելումը, պարբերաբար հետազոտությունները, հիգիենիկ պրոֆեսիոնալ միջոցառումները, ատամների ժամանակին ու կանոնավոր խնամքը կարող են նվազեցնել պարօդոնտի հիվանդությունների զարգացման և համակարգային հիվանդությունների սրացման ռիսկը: