Պերիօդոնտիտը պերիօդոնտի (ատամի արմատի շրջոսկրի) բորբոքումն է: Այս դեպքում բորբոքման ախտընթացը զարգանում է ատամի արմատի շրջոսկրի հատվածում: Ախտաբանական փոփոխությունների աստիճանով պայմանավորված տարբերում են սուր և քրոնիկական պերիօդոնտիտներ, սուր` շճային, թարախային, քրոնիկական` ֆիբրոզ, գրանուլացիոն և գրանուլեմատոզ տեսակի պերիօդոնտիտներ, և քրոնիկական պերիօդոնտիտի սրացում:
Պերիօդոնտիտը կարիեսային ախտընթացի ամենավտանգավոր բարդությունն է:
Քրոնիկական պերիօդոնտիտի ժամանակ բորբոքումը զարգանում է շատ դանդաղ, կարող է ընթանալ առանց բնորոշ ցավի և, որպես կանոն, սուր ընթացք չի ունենում: Պերիօդոնտիտի քրոնիկական ձևի դեպքում ամեն ինչ թույլ է արտահայտված, բայց կարող է ուղեկցվել այտուցով, լնդերի կարմրությամբ, մարմնի բարձր ջերմաստիճանով, որն արդեն հատուկ է սուր ընթացքին: Պերիօդոնտիտի քրոնիկական ձևը վտանգավոր է նրանով, որ ատամի շուրջբոլորը անարգել զարգացող մանրէները թունավոր նյութեր են արտադրում, որոնք երկար տարիների ընթացքում, ուղղակի իմաստով, թունավորում են մարդու օրգանիզմը, դառնալով սրտի, երիկամների, հոդերի և այլ հիվանդությունների առաջացման պատճառ: