Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Պարօդոնտիտ

Պարօդոնտիտ

Պարօդոնտիտը հարատամնային հյուսվածքի բորբոքային հիվանդությունն է:
Այժմ պարօդոնտիտը ստոմատոլոգիական ամենատարածված հիվանդություններից մեկն է, այն սոցիալական խնդիր է դարձել, քանի որ խախտում է ատամների հենքային գործառույթը, ծամելու գործընթացը, լնդերի արյունահոսություն է առաջացնում և, որպես հետևանք, ատամների կորստի պատճառ է դառնում, իսկ պարօդոնտային գրպանիկների ինֆեկցիան բացասաբար է անդրադառնում արդեն ողջ օրգանիզմի վրա: 

Յուրաքանչյուր մարդու մոտ էլ առկա է այս կամ այն աստիճանի պարօդոնտիտ: Եվ ատամները մաքրելիս լնդերից պարբերաբար արյունահոսությունը լուրջ քրոնիկական հիվանդության առաջին ախտանշանն է: 
Պարօդոնտիտի զարգացման պատճառ կարող են լինել կարիեսային ատամները, պլոմբի անհարթ եզրերը և այլն, բայց պարօդոնտիտի զարգացման հիմնական պատճառը հանդիսանում է ատամնափառը և ատամնաքարերը:

Ատամնափառի կուտակման արդյունքում, լնդերի եզրերի հատվածում բորբոքային ախտընթաց է զարգանում` գինգիվիտ: 2-3 շաբաթվա ընթացքում ատամնափառի հետագա կուտակման արդյունքում այն թափանցում է լնդերի տակ, քայքայելով ատամնալնդային ամրությունը: 
Գինգիվիտը բուժելի հիվանդություն է: Այն ապաքինվում է ատամնափառը և ատամնաքարերը մաքրելուց և բուժման կուրսից հետո: Իսկ բերանի խոռոչի հիգիենայի խնամքով պահպանման դեպքում առողջական վիճակը կլինի կայուն: 
Բայց, եթե անտեսվի բերանի խոռոչի հիգիենիկ խնամքը և կուտակվեն ատամնափառը և ատամնաքարերը , ապա բորբոքումը կտարածվի դեպի ոսկրային և շարակցական հյուսվածքներ, և պարօդոնտիտ կզարգանա, որը պարօդոնտում անդառնալի փոփոխություններ կառաջացնի: 
Պարօդոնտիտը դատավճիռ չէ: ժամանակակից ստոմատոլոգիան հաջողությամբ պայքարում է պարօդոնտիտի հետևանքների դեմ շնոհիվ ախտորոշման և բուժման նոր մեթոդների: Որքան վաղ է ախտորոշվում հիվանդությունը, այնքան հեշտ է լինում այն բուժելը և վիրահատական միջամտության անհրաժեշտություն չի առաջանում: 
Ախտորոշման համար միայն բժշկի զննումը բավարար չէ, այդ պատճառով էլ ամեն մի պացիենտ կլինիկայում պարօդոնտի հյուսվածքների մանրամասն հետազոտությունների է ենթարկվում` պարօդոնտիտի դրսևորումը վաղ փուլում հայտնաբերելու համար