Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Մասնակի շարժական պրոթեզներ

Մասնակի Շարժական պրոթեզներՊրոթեզների այս տեսակը նպատակահարմար է տեղադրել ծամողական ատամների կորստի, ատամանաշարում մի քանի ատամների բացակայության դեպքում, ինչպես նաև կարող են ծառայել որպես հենք կամրջաձև և ժամանակավոր պրոթեզների համար: Մասնակի շարժական պրոթեզներից են պլաստմասաե թիթեղավոր պրոթեզները և բյուգելային պրոթեզները, ինչպես նաև շարժական հատվածները և պայմանական շարժական պրոթեզները:
Մասնակի պլաստմասսայե պրոթեզները բնութագրվում են որպես առավել հասարակ և ֆինանսապես մատչելի կոնստրուկցիաներ: Այս պրոթեզները ամրացվում են անհրաժեշտ հատվածի հարևան ատամներին հատուկ մետաղե կլամերների օգնությամբ, որոնք ամրացվում են ատամի հիմքին, պինդ <գրկելով> այն և թույլ չտալով, որ պրոթեզը տեղաշարժվի: Որպես հիմք է ծառայում լնդերը:
Որոշ դեպքերում մասնակի շարժական պրոթեզները կարող են ամրանալ ատտաչմենների (կողպեք) օգնությամբ: Ատտաչմենները հուսալի են շահագործման տեսանկյունից և հիանալի ամրություն են ապահովում: Ամրացման երկու տարբերակն էլ երաշխավորում են էսթետիկ արդյունք և գրեթե աննկատ են կողմնակի աչքի համար: 
Պլաստմասսայե կոնստրուկցիաները, ճիշտ է, մատչելի են, բայց մի շարք թերություններ ունեն, որոնցից կարելի է նշել ցավը և հնարավոր անհարմարավետությունը ստործնոտային հատվածում և այլն: Ատամնային պրոթեզի պատրաստման համար լավագույնը համարվում են կոմպոզիտային և կերամիկական նյութերը: