Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Պարոդոնտոզ

Պարօդոնտոզ

Պարոդոնտոզը պարօդոնտի դեստրուկտիվ հիվանդությունն է: Զարգանում է դիստրոֆիկ փոփոխությունների հետևանքով:

Տարբերակում են հիվանդության ծանրության երեք աստիճան.

• թեթև,
• միջին,
• ծանր

Շատ հաճախ պարոդոնտոզը շփոթում են պարոդոնտիտի հետ: Բայց սրանք լիովին տարբեր հիվանդություններ են, գլխավոր տարբերությունը հիվանդության առաջացման պատճառներն են և ընթացքը: 
Ըստ տարածվածության, պարոդոնտոզը գեներալիզացված բնույթ ունի, որը նշանակում է, որ այն ընդգրկում է ողջ ծնոտն անմիջապես, ոչ թե որոշակի հատված ու մի քանի ատամ: Պարոդոնտոզով մարդիկ բողոքում են ատամների վզիկների և արմատների մերկացումից, որի հետևանքով կարող է առաջանալ հիպերեսթեզիա (ատամների գերզգայունություն): 

Լնդերը, որպես կանոն, բորոբոքված չեն լինում, բաց-վարդագույն են դառնում, առանց թարախային արտադրության, որը լինում է պարօդոնտիտի դեպքում: Պարոդոնտոզի ժամանակ, նույնպես իր տարբերություն պարօդոնտիտի, պաթոլոգիկ գրպանիկներ չեն զարգանում, չնայած մերկացած արմատներին, ատամները երկար ժամանակ պինդ են մնում, չեն շարժվում, միայն հիվանդության ծանր փուլի դեպքում ատամները կարող են շարժվել և թափվել: 
Պարօդոնտոզի պատճառները մինչև վերջ պարզված չեն: Բայց նախատրամադրող գործոններ են հանդիսանում ժառանգականությունը, աթերոսկլերոզը, շաքարային դիաբետը, ինչպես նաև, ատամների շրջակա հյուսվածքների սնուցման խանգարումը, կապված այդ հատվածների արյան մատակարարման առանձնահատկությունների հետ: