Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիա

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է ատամնա-ծնոտային համակարգի ամբողջականության խախտման ախտորոշմամբ, բուժմամբ  և պրոթեզավորմամբ:  Հիմնական խնդիրը ծամողական գործառույթի լիակատար վերականգնումն է: Սակայն կարևոր է ոչ միայն վերականգնել ատամնաշարի ամբողջականությունը, այլև վերադարձնել հմայիչ ժպիտը: 

Ժամանակակից օրթոպեդիայում կիրառվում են օրգանիզմի հետ կենսահամատեղելի նյութեր, որոնց որակն անընդհատ կատարելագործվում է և դրանք հնարավորություն են տալիս արհեստական ատամներին բնական տեսք հաղորդել, ինչպես նաև, պացիենտի համար առավելագույնս հարմարավետություն ապահովել:   

Ստոմատոլոգիայում պրոթեզավորումն այսօր զարգացման բարձր մակարդակի վրա է, ատամնաշարի վերականգնման նպատակով հաջողությամբ կիրառվում են բազմաթիվ մեթոդներ, որոնցից են շարժական և անշարժ պրոթեզավորումները: 
Շարժական պրոթեզները մարդը կարող է ինքնուրույն բերանից հանել (բյուգելային պրոթեզներ), իսկ անշարժները, բնականաբար, ոչ (ատամնաշապիկ, վինիրներ, իմպլանտ): 
Ատամների պրոթեզավորումը  կատարվում է խիստ անհատական կարգով, հաշվի առնելով կլինիկական պատկերը և պացիենտի նախասիրությունները: