Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Օրթօդոնտիա

Օրթօդոնտիա

Օրթօդոնտիան զբաղվում է  ատամնաշարի տարբեր տեսակների թերությունների, ատամնածնոտային համակարգի անկանոնությունների շտկումով (ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի): Այն բարդ գիտություն լինելով հանդերձ, իր մեջ զուգակցում է արվեստը, երկրաչափությունը, ֆիզիկան և, նույնիսկ, ճարտարապետությունը:  

Օրթօդոնտիայի օգնությամբ մարդը գեղեցիկ ժպիտ է ձեռք բերում: Այն բարձրացնում է ինքնագնահատականը, բացառում բարդույթները: Լավանում է նաև կյանքի որակը:
Օրթօդոնտիան զբաղվում է կծվածքի հետ կապված անկանոնությունների բուժմամբ և կանխարգելմամբ:  

Կծվածքը վերին և ստորին ծնոտների ատամնաշարի որոշակի համահարաբերակցությունն է: Գոյություն ունեն կծվածքի ֆիզիոլոգիական և պաթոլոգիական ձևերը: Նորմալ (ֆիզիոլոգիական) կծվածքի ձևավորումը շատ հարցերում պայմանավորված է երեխայի կենսակերպից, սկսած ծնված օրից, երբ նա դեռ կրծքի կաթով է կերակրվում: Ժամանակի հետ, երբ փոքրիկը մեծանում է, կարևոր է, որ նրա մոտ վնասակար սովորություններ չզարգանան, օրինակ, մատը բերանը տանել, բերանով շնչել, գրիչը կամ մատիտը կրծել և այլն: 

Քանի որ կծվածքը վերջնականապես ձևավորվում է մոտ 13-14 տարեկանում, մինչ այդ այն բավական դյուրին է <փչացնելը>` ժամանակին կանխարգելմամբ չզբաղվելով: Հետագայում, այն, իհարկե, շտկել հնարավոր է, բայց դրա համար առավել լուրջ միջոցներ են պետք լինելու, սկսած բրեկետ-համակարգից մինչև ատամնածնոտային վիրահատություններ:
Եթե նախկինում կարծում էին, թե օրթօդոնտիան միայն երեխաների և դեռահասների ատամների համար է, ապա այժմ օրթօդոնտի օգնությանն են դիմում մեծահասակները, նույնիսկ տարեցները, ում մոտ կծվածքը վաղուց արդեն ձևավորված է