Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ Share

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդություններ

Բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա մշտապես ազդում են ամենատարբեր գրգռիչներ` քիմիական, մեխանիկական, ջերմային, բազմաթիվ մանրէներ ու թունավոր նյութեր: Բացի դրանից, բերանի խոռոչը զգայուն ինդիկատոր է, որը ցույց է տալիս ներքին օրգանների աշխատանքը և օպերատիվ կերպով ահազանգում է, երբ որևէ օրգանի հետ ինչ-որ բան կարգին չէ: Եթե պաշտպանական գործոններից որևէ մեկը թուլացել է, բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքային ախտընթացի զարգացման վտանգ է առաջանում: Դրանցից ամենատարածվածներն են ստոմատիտը և գլոսսիտը:  

Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների պատճառները կարող են լինել.

-     բերանի խոռոչի հյուսվածքների վնասվածքը (քիմիական, ջերմային և
այլն), որի պատճառով վնասվածքային էռոզիա է առաջանում, խոց, լեյկոպլակիա կամ լեյկոկերատոզ (լորձաթաղանթի հատվածի եղջրացում, որն այնուհետև կարող է չարորակ նորագոյացության վերաճել).
-    ինֆեկցիոն հիվանդությունները, որոնք ախտահարում են բերանի խոռոչի
լորձաթաղանթը վիրուսների, մանրէների, սնկերի թափանցման հետևանքով.
-    բավական հաճախ լորձաթաղանթի ախտաբանական փոփոխությունների պատճառը լինում են օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործառույթների խանգարումները. ալերգիան, սիրտ-անոթային համակարգի, ստամոքս-աղիքային ուղու, էնդոկրինային, արյան, մաշկային հիվանդությունները, տուբերկուլոզը, ՁԻԱՀ-ը և այլն: 

Հաճախ բերանի խոռոչի լորձաթաղանթի պաթոլոգիայի իսկական պատճառը գտնելը բավական դժվար է լինում. անհրաժեշտ է տվյալ պարագայում մեծ փորձ, բարձր պրոֆեսիոնալիզմ, ոչ միայն մեծ քանակությամբ ինֆորմացիա հավաքելու և այլև դրանք մեկնաբանել կարողանալու և համապատասխան եզրակացություն կատարելու հմտություն:

«Արեգակ» բժշկական կենտրոնի փորձառու բժիշկ-ստոմատոլոգները շատ արագ են կարողանում ախտորոշել կոնկրետ հիվանդի բերանի խոռոչի լորձաթաղանթի առաջացած հիվանդությունները, գտնել պատճառները և, բնականաբար, համապատասխան բուժում նշանակել: