Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Մետաղե բրեկետներ

Մետաղե բրեկետներՄետաղե բրեկետները, ավելի ճիշտ ողջ բրեկետ-համակարգը, անշարժ օրթօդոնտիկ սարք է: Նման սարքի հիմնական տարրերն են բրեկետները ( ինքնատիպ կողպեքներ, որոնք ամրացվում են ամեն մի ատամին հատուկ նյութով) և աղեղը, որը ատամներն ու բրեկետներն ամբողջական համակարգ է դարձնում: 
Բացի դրանցից, բազմաթիվ օժանդակ տարրեր կան` տարբեր տեսակների կապեր, օղակներ և այլն: Նման սարքն անհրաժեշտ է ատամնածնոտային համակարգի ֆունկցիոնալ և էսթետիկական խախտումները շտկելու համար: 

Մասնավորապես, ոչ ճիշտ կծվածքի, ատամնաշարի թերությունների դեպքում, ինչպես նաև, ատամնաշարի կողմնային հատվածներում մեկ կամ մի քանի ատամների բացակայության դեպքում (բրեկետ-համակարգի օգնությամբ հնարավոր է փակել արատը մյուս ատամները մեկ բլոկի մեջ հավաքելով):

Այսօր շատ տեսակների բրեկետներ կան, բայց ամենահինն ու ամենահայտնին մետաղե բրեկետներն են: Իհարկե, դրանք էսթետիկական տեսակետից այնքան էլ գեղեցիկ չեն, քանի որ ատամների վրա անմիջապես նկատելի են: Բայց դրանից նրանց ֆունկցիոնալությունը և որակն ամենևին չեն տուժում: Եվ կերամիկական կամ շափյուղե բրեկետների հանդեպ իրենց առավելությունն ունեն: 
Հիմնական առավելությունը, պացիենտի համար, գնի մատչելիությունն է: 

Ֆունկցիոնալ տեսակետից մետաղե բրեկետների առավելությունն այն է, որ ակոսի և աղեղի միջև շփման ուժը նվազագույնն է, որը նշանակալիորեն օգնում է պակասեցնել բուժման ժամկետները:
Պետք է նշել, որ մետաղե բրեկետները նույնպես կարող են միմյանցից տարբերվել