Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Հիգիենիկ միջոցներ

ԱՏԱՄԻ ՄԱԾՈՒԿ, ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿԱՏԱՄԻ ՄԱԾՈՒԿ, ԱՏԱՄԻ ԽՈԶԱՆԱԿ

Հարկ կա արդյոք հիշեցնել, որ ատամի խոզանակը հիմնական գործիքն է ատամների և լնդերի մակերեսը մաքրելու համար: Բայց ամեն մի խոզանակ չէ, որ հարմար է դրա համար:

Ատամի խոզանակը պետք է պարտադիր արհեստական, ծայրերը կլոր մազիկներ ունենա, հարմարավետ պոչ, իսկ գլխավորը, մազիկների կոշտությունը պետք է համապատասխանի էմալի և լնդերի վիճակին: Կոշտ մազիկներով ատամի խոզանակ պետք է օգտագործել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Իսկ եթե ատամները գերզգայուն են կամ լնդերի արյունահոսության վտանգն է առկա, ապա պետք է փափուկ մազիկներով խոզանակից օգտվել: Լավագույն տարբերակը մազիկների անհավասար երկարություն ունեցող խոզանակն է:

Ատամի մածուկը նույնպես ընտրում են պայմանավորված ատամների և լնդերի վիճակից: Եթե ատամները գերզգայուն են, չի կարելի այնպիսի ատամի մածուկ օգտագործել, որի մեջ հղկող նյութը շատ է: Այս դեպքում պետք է զգայուն ատամների համար հատուկ մածուկ օգտագործել: Լնդերի արյունահոսության և ցավի առկայության դեպքում հարկ է հակաբորբոքային մածուկներ օգտագործել:

Սակայն նման մածուկները, որոնք քլորհեքսիդին են պարունակում, 10-14 օրից ավելի խորհուրդ չի տրվում օգտագործել: Քլորհեքսիդինը կարող է մանրէների ընկալունակ շտամների զարգացում հրահրել (որոնք կայուն են քլորհեքսիդինի ազդեցության հանդեպ), այն ֆտորի անտագոնիստ է հանդիսանում (այսինքն չի կարող ատամի էմալի մեջ թափանցել) և ատամի գույնը դեղնացնում է: Այդ պատճառով էլ քլորհեքսիդին պարունակող ատամի մածուկները նշանակում են միայն բորբոքային հիվանդությունների սրացման փուլում: