Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Կծվածքի շտկում

Կծվածքի շտկումԿծվածքի շտկումը կանխարգելում է ատամնածնոտային բազմաթիվ հիվանդություններ` կարիեսից մինչև քունք-ստործնոտային հոդ: Շատերին կարող է անհասկանալի թվալ կարիեսի և կծվածքի  պաթոլոգիայի կապը, քանի որ միշտ շեշտվում է, որ կարիեսի պատճառը ածխաջրատներն են և մանրէները:  Չենք վիճում, բայց ցանկանում ենք նշել, որ ածխաջրատներն ու միկրոօրգանիզմները կարիես առաջացնում են միայն այն դեպքում, երբ չի պահպանվում բերանի խոռոչի հիգիենան:  

Եվ պետք է նշել, օրինակ,  իրար գլխի կուտակված ատամների և ոչ ճիշտ դիրքի դեպքում ատամների մաքրումը նկատելիորեն դժվարանում է:
Եվ փոքրերի, և մեծերի ոչ ճիշտ կծվածքի շտկումով զբաղվում է ստոմատոլոգ-օրթօդոնտը:  Այն, որ չափահաս տարիքում արդեն ուշ է զբաղվել կծվածքի շտկմամբ, ճիշտ չէ: XXI դարի ստոմատոլոգները ակտիվորեն զբաղվում են արդեն ձևավորված կծվածքի շտկմամբ: Դրա համար կիրառում են բրեկետ-համակարգեր, որոնք այժմ արդեն լայն տեսականի ունեն:

Բրեկետները միմյանցից տարբերվում են և արդյունավետությամբ, և էսթետիկական որակով:
Մանկական պրակտիկայում մինչև 13-14 տարեկանը օգտագործվում են օրթօդոնտիկ շերտիկներ: Ի տարբերություն բրեկետ-համակարգերի, դրանք շարժական են: Նման տարիքային սահմանափակումը պայմանավորված է դեռ չձևավորված կծվածքով, որը զարգացման տվյալ փուլում շատ դյուրին շտկվում է նաև շարժական սարքով: Ավելի ծանր դեպքերում , մինչև 13 տարեկանը երեխան կարող է շարժական շերտիկներ կրել, իսկ հետո կծվածքի շտկումը շարունակել բրեկետ- համակարգով:
Կծվածքի շտկումը անհրաժեշտ, միևնույն ժամանակ, բավական տևական բուժգործողություն է: Տևողությունը պայմանավորված է համակարգի բարդությամբ, ինչպես նաև օրգանիզմի անհատական առանձնահատկություններով: 
Բուժգործողության տևողությունը և արդյունքն առավել ճշգրիտ կարող է ասել միայն օրթօդոնտը հետազոտություններից հետո: