Կերամիկական վինիրների առանձին տեսակն են հանդիսանում լյումինիրները:
Լյումինիրները գերբարակ շերտեր են, որոնք պատրաստված են շատ ամուր կերամիկայից: Նման կոսմետիկական երեսպատիչները 0,2-0,3 մմ հաստություն ունեն: Կոսմետիկական երեսպատիչների այս տեսակը բավական լայն պահանջարկ ունի, չնայած թանկարժեքությանը: Դա պայմանավորված է և էսթետիկ լավագույն արդյունքով, և երկարատևությամբ:
Լյումինիրների կիրառման ցուցումները.
- դիաստեմաներ (ատամների միջև ճեղքեր) և ատամնաշարի անկանոնություն,
- էմալի ճաքեր կամ կոտրված ատամներ,
- ատամների գույնի փոփոխություն: Լյումինիրները կարելի է նաև օգտագործել որպես սպիտակեցման այլընտրանքային միջոց: Լյումինիրների օգնությամբ կարելի է փոխել ատամների գույնը, որը երկար ժամանակ կպահպանվի, քանի որ լյումինիրները իրենց գույնը երբեք չեն փոխում,
- վերացնել հին օրթոպեդիկ կոնստրուկցիաների թերությունները (մետաղակերամիկական ատամնապսակների կոտրվածքներ, ատամնապսակի եզրին արմատի վզիկի մերկացում) առանց դրանք ատամի վրայից հանելու: