Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Լազերային ստոմատոլոգիա

Лазерная стоматологияԼազերի ներդրման փորձերը ստոմատոլոգիայում կատարվել են դեռ 1964 թ. : Բայց իր իրական զարգացումը լազերային տեխնոլոգիաները ունեցան վերջին տարիներին: Այս տարի մենք դարձանք լազերային ստոմատոլոգիայի կենտրոն: Մեր մասնագետները վերապատրաստվել են և հաջողությամբ կիրառում են լազերը պացիենտների բուժման ժամանակ:

Լազերի կիրառումը ստոմատոլոգիայում թույլ է տալիս բժիշկներին առաջարկել պացիենտներին մինիմալ ինվազիվ և անցավ միջամտությունների լայն շրջանակ, բուժիչ ազդեցությամբ  և էսթետիկական արդյունքով:

Ստոմատոլոգիական լազերի կիրառման ոլորտները

Ունիվերսալ է և կիրառվում է թերապիայում, էնդոդոնտիայում,պարոդոնտոլոգիայում և վիրաբուժությունում: Ցուցված է պարոդոնտի բուժման և պրոֆիլակտիկայի, ատամների սպիտակեցման, կարիեսի և դրա բարդությունների բուժման, շրթունքի և լեզվի սանձիկի պլաստիկայի, պրոթեզավորման և բրեկետների տեղադրման և իմպլանտավորման ժամանակ: Ինչպես նաև լնդային ծայրերը, բարորակ գոյացությունների հեռացում, աֆտոզ ստոմատիտների բուժում, հերպես, ատամնային արմատների ստերիլիզացում և այլն: Պետք չէ ասել,որ կան այնպիսի մի մանիպուլյացիաներ, որնք կատարվում են միմիայն լազերով, օրինակ տեսողության լազերային շտկումը: Ոչ: Ցանկացած մանիպուլյացիա, որը մենք կատարում ենք սովորական վիրաբուժական գործիքներով, կարող ենք կատարել նաև լազերով, բայց դա կլինի որակապես այլ միջամտություն՝ խնայող, անարյուն և անցավ: