Մեր ժամանակներում բոլորն էլ գեթ փոքր –ինչ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ ասել է բրեկետ և ինչի համար են դրանք: Ցանկացած բրեկետ-համակարգ նախատեսված է պաթոլոգիկ կծվածքը շտկելու համար: Դրանց շնորհիվ վերականգնվում են ոչ միայն ատամնածնոտային համակարգի գործառույթները, այլև գեղեցիկ ժպիտը:
Որոշ դեպքերում փոխվում է նույնիսկ խոսքը և, որպես կանոն, դեպի լավը:
Իմանալով իր խնդիրների, այդ խնդիրները հարթելու անհրաժեշտության մասին, նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում որոշ մարդկանց հետ է կանգնեցնում դրանց լուծման եղանակը: Եվ այդ խոչընդոտն էսթետիկան է:
Incognito բրեկետներն օրթօդոնտիայի աշխարհում իսկական հեղափոխություն առաջացրին: Պացիենտները, ում համար առաջին հերթին կարևոր է էսթետիկան և բուժման գաղտնիությունը, հենց այս բրեկետներն են նախընտրում: Այս բրեկետներւ հարմար են և դեռահասների, և մեծերի համար: