Գրականությունում կարող եք գտնել հետևյալ բնորոշումը. գինգիվիտը հարատամնային հյուսվածքի (պարօդոնտի) բորբոքային հիվանդություն է, որն առաջանում է տեղային և ընդհանուր գործոնների ազդեցության պատճառով և ընթանում է առանց խաթարելու ատամնալնդային ամբողջությունը:
Գինգիվիտը լինում է մի քանի տեսակի.
— կատառային,
— հիպերտրոֆիկ,
— խոցային-նեկրոտիկ
Կատառային գինգիվիտ
Ամենատարածվածը կատառային գինգիվիտն է, այս դեպքում դիտվում է լնդերի հիպերեմիա (կարմրություն), աննշան այտուցվածություն, բնորոշ է ատամնային կոշտ և փափուկ ատամնափառի առկայությունը: Պացիենտը ինքը կարող է ատամները մաքրելիս նկատել լնդերի բորբոքումը և արյունահոսությունը: