Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ատամների պրոֆիլակտիկ / կանխարգելիչ խնամք և հիգիենա

ՀԻԳԻԵՆԱ
ժամանակակից ստոմատոլոգիան սկսվում է հիգիենայից: Արդեն ապացուցված է այն փաստը, որ ատամների հետ կապված բոլոր հիվանդությունները առաջանում են բերանի խոռոչի վատ հիգիենայից: Եթե ատամների վրա ատամնափառ կա, քարեր, հետևաբար, ախտաբանական միկրոօրգանիզմներ, առողջ ատամների և լնդերի մասին կարելի է մոռանալ: 

Կարիեսը սկսվում է ատամնափառից, որը պարբերաբար չի մաքրվում, աստիճանաբար շատանում է և վերածվում քարերի: 

Կարիեսի բարդություններն են` պուլպիտը, պերիօդոնտիտը, պերիօստիտը, օստեոմիելիտը: Եվ որքան բարդանում է վիճակը, այնքան հնարավոր չի լինում պահպանել ատամը և այն հեռացվում է: Եվ ողջ ախտընթացն ուղեկցվում է ոչ միայն անհարմարավետության զգացումով, այլև ուժեղ, անտանելի ցավերով:

Իսկ ամեն ինչ սկսվում է, թվում է թե սովորական, ատամնափառից: 

Մյուն տարբերակը, երբ ատամը հեռացվում է բերանի խոռոչի վատ հիգիենայի հետևանքով, դա պարօդոնտիտն է` լնդերի բորբոքային հիվանդությունը, որը հանգեցնում է ոսկրային հյուսվածքի, ատամների կորստին: Եթե ժամանակին այս ախտընթացը չկանգնեցվի, ապա առողջ, պինդ ատամները կսկսվեն շարժվել, հետո էլ` ընկնել: 

Այս իրավիճակը կանխարգելելու համար հարկ է առաջին հերթին բերանի խոռոչի որակյալ հիգիենա ապահովել: Ատամները ճիշտ մաքրել սովորելու համար անհրաժեշտ է խորհրդակցել ատամնաբույժի հետ, ով կընտրի հիգիենայի անհատական միջոցներ, ցույց կտա ինչպես օգտագործել դրանք:

Բացի դրանից, անհրաժեշտ է կես տարին մեկ անգամ այցելել բժշկին` կանխարգելիչ զննում և բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենա անցկացնելու համար: