Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Հաճախ տրվող հարցեր

Այստեղ մենք  կազմել ենք բոլոր այն հարցերը և պատասխանները, որոնք հաճախ են տրվում պացիենտների կողմից: Սակայն այդ տեղեկատվությունը տարածվում է միայն կոնկրետ իրավիճակներում, և չկա երաշխիք, որ ձեր մոտ հենց այդ իրավիճակն է: Հետևաբար մենք խորհուրդ ենք տալիս այցելել ստոմատոլոգին ախտորոշման և բուժման մեթոդի ընտրության համար:

Իմ ատամը ցավում է, ցավը սուր չէ,բայց այդ ցավը առաջանում է այն ժամանակ, երբ ես ծամում եմ: Ո՞ր մասնագետի մոտ պետք է գրանցվեմ:

Կապնվեք կլինիկայի ադմինիստրատորի հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +3749(010)278464 , և նկարագրեք ձեր իրավիճակը:

Ի՞նչ ծառայություններ եք մատուցում:

«Արեգակ» կլինիկայում մատուցվում են բոլոր տեսակի ստոմատոլոգիական ծառայություններ՝ ատամների բուժում, ատամների սպիտակեցում, լնդերի բուժում, վիրաբուժություն, պրոֆեսիոնալ հիգիենա, իմպլանտոլոգիա, հիվանդությունների ախտորոշում համակարգչային ռադիովիզիոգրաֆի և  օրթոպանտոմոգրաֆիայի միջոցով:

Ես ուզում  եմ գրանցել ստոմատոլոգի մոտ 5 տարեկան տղայիս: Դուք բուժու՞մ եք երեխաներին:

Այո, մենք բուժում ենք բոլոր տեսակի ստոմատոլոգիական պաթոլոգիաներ երեխաների մոտ: «Արեգակ» կլինիկայում աշխատում են բարձր որակավորում ունեցող մանկական ստոմատոլոգներ:

Ի՞նչ անել, եթե ես մանկուց վախենում եմ ստոմատոլոգներից:

Մարդուն համոզել, որ կլինի անցավ՝ անօգուտ է այնքան ժամանակ, մինչև որ դա ինքը չզգա, բայց անգամ այդ ժամանակ վախը չի անցնում: «Արեգակ» կլինիկայում մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ձեզ հաճելի լինի անցնել բուժումը: Դուք կտեսնեք մեր ստոմատոլոգիայի  առավելությունները և, միգուցե, դա կմեղմացնի ձեր վախը, իսկ որակը և անցավ ցուցաբերած օգնությունը՝ կանցկացնի ձեր վախը: Նորագույն անեստետիկների օգտագործումը կդարձնի ձեր բուժումը անցավ և առանց ալերգիկ ռեակցիաների:

Ապահո՞վ  է արդյոք բուժումը վարաքիչ հիվանդությունների տեսանկյունից:

«Արեգակ» կլինիկան երաշխավորում է բարձր աստիճանի անվտանգություն և Sterinox համակարգի օգնությամբ գործիքների լիարժեք ստերիլություն:

Ձեր կլինիկայում ատամների բուժումը   թա՞նկ է:

Կլինիկայի գնացուցակին կարելի է ծանոթանալ այստեղ: Բայց որոշել աշխատանքի գինը Ձեր դեպքում, կարող է միայն բժիշկը առաջնային զննումից հետո:

Հնարավո՞ր է պահպանել խիստ վնասված ատամը:

Ժամանակակից ստոմատոլոգիան այս հարցին 99.9% պատասխանում է դրական: Այդ խնդրի լուծման համար կան մի քանի մեթոդներ: Մեթոդի ընտրությունը կախված է ատամի վնասվածքից, բորբոքային պրոցեսի առկայությունից, և մի քանի գործոններից՝ ալերգիկ կարգավիճակը, օրգանիզմի ընդհանուր վիճակը, պացիենտի ցանկությունը և այլն:

Ատամի հեռացումից անմիջապես հետո հնարավո՞ր է կատարել իմպլանտացիա:

Այո, հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե ոսկորը լիարժեք լինի, որպեսզի իմպլանտը անշարժ դիրքով տեղադրվի: Սակայն, եթե հեռացված ատամը կիստայի, կամ բորբոքային պրոցեսի առաջացման պատճառ է եղել, ապա միանգամից իմպլանտ տեղադրել հնարավոր չէ:

Որո՞նք են իմպլանտացիայի ցուցումները և հակացուցումները:

Իմպլանտի տեղադրման բացարձակ հակացուցում չկա:  Ժամանակավոր հակացուցում է հանդիսանում հղիությունը: Առավել զգուշորեն պետք է  մոտենան իմպլանտացիային  այն մարդիկ, ովքեր ունեն ներքին օրգանների համակարգային հիվանդություններ (շաքարախտ, հիպերտոնիա), վատ սովորություններ (ծխելը, ալկոհոլի չարաշահումը): Չնայած այս ամենին, դեռ չի նշանակում, որ իմպլանտացիան նման պացիենտներին կատարել հնարավոր չէ: Բժիշկի նշանակումներին հետևողական լինելու դեպքում, նույնիսկ շաքարախտի ծանր ձևի ժամանակ, իմպլանտները պահպանվում են:

Որքա՞ն հաճախ է պետք մաքրել ատամնաքարերը:

Կախված է այն բանից, թե որքան արագ են առաջանում ատամնաքարերը: Պրոֆեսիոնալ մաքրման համար, մենք խորհուրդ ենք տալիս այցելել բժիշկ-ստոմատոլոգին տարին երկու անգամ:

Որքա՞ն հաճախ է պետք անել ատամների պրոֆեսիոնալ  մաքրում:

Ատամների պրոֆեսիոնալ մաքրումը իրականացվում է կարիեսի կանխարգելման համար, լնդերի արյունահոսության, բորբոքման և պարոդոնտի կանխարգելման նպատակով,բերանից տհաճ հոտի և էսթետիկ թերությունների(կապված ատամների «գունավոր» փառի հետ) վերացման նպատակով: