Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ախտորոշում

Ֆունկցիոնալ ախտորոշում

Ստոմատոլոգիական կլինիկա այցելելով պացիենտը մտածում է սպասվելիք բուժման արդյունքի, դրա որակի, ճիշտ ախտորոշման մասին: 
Իսկ բուժման արդյունքը կանխատեսելի դարձնելու, բուժման որակն ամենաբարձր պահանջներին համապատասխանեցնելու համար անհրաժեշտ է ֆունկցիոնալ ստույգ ախտորոշում կատարել և պացիենտին հետազոտելիս, և բուժման բոլոր փուլերում, կատարված աշխատանքը վերահսկողության տակ պահելու համար` գերժամանակակից և առաջատար բժշկական տեխնոլոգիաների օգնությամբ:
Ճիշտ ախտորոշում կատարելով է միայն հնարավոր ճիշտ բուժում իրականացնել: 
Ախտորոշման մեթոդները լինում են ֆունկցիոնալ և դասական
Դասական ախտորոշման մեթոդներն են ՈւՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն), ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա), ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա), ռենտգեն-հետազոտություն և այլն: 
Ֆունկցիոնալ ախտորոշումը հետազոտությունների գործիքային և լաբորատոր մեթոդների ամբողջությունն է, որի նպատակն է օբյեկտիվ գնահատել օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի գործառույթները, որը հիվանդի համար շատ կարևոր է հիվանդության վաղ ախտորոշման նպատակով: 

<Արեգակ> ստոմատոլոգիական կլինիկան իր պացիենտներին առաջարկում է հետազոտության գերժամանակակից  համակարգչային մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել քունք-ստործնոտային հոդի վիճակը, ծամողական և գլխի և պարանոցի օգնող մկանների համաչափությունը, ինչպես նաև ատամների կծվածքը:
Թվային օրտոպանտոմոգրաֆը (պանորամային լուսանկարի ստացում), ռադիովիզիոգրաֆը (նպատակային ատամի լուսանկարում ), աքսիոգրաֆը(ստորին ծնոտի շարժման անհատական առանձնահատկությունների գրանցում) նույնպես կլինիկայում առկա հետազոտության մեթոդներից են: 

Կլինիկայում կա նաև նորագույն  համակարգչային տոմոգրաֆիա: