Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Ստոմատոլոգիան հղիների համար

Սիրելի մայրեր. գաղտնիք չէ, որ հղիությունը շատ կարևոր ժամանակահատված է կնոջ կյանքում: Երեխայի հիմնական օրգան-համակարգերը սկսում են ձևավորվել ներարգանդային կյանքում: Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում փոփոխություններ են տեղի ունենում, որոնք այս կամ այն կերպ անդրադառնում են նաև բերանի խոռոչի առողջական վիճակի վրա:

Կնոջ օրգանիզմում ինֆեկցիայի քրոնիկական օջախների բացակայությունը, այդ թվում և ատամնածնոտային համակարգում, ապագա երեխայի առողջության գրավականն է:
Ապագա մայրիկից է կախված նաև որքան առողջ կլինեն իր բալիկի ատամները: Այդ պատճառով էլ հղիության ընթացքում շատ կարևոր է պահպանել որոշակի կանոնները: 

•  Մինչև հղիությունը շատ կարևոր է բերանի խոռոչի սանացիա անցկացնել: 
բերանի խոռոչի  հիգիենայի առումով կարևոր է բերանի խոռոչի պրոֆեսիոնալ հիգիենան: Այս բուժգործողությունը կատարվում է առանց որևէ դեղպատրաստուկի օգտագործման:  
Ստոմատոլոգը կատարում է ատամների բուժման համար բոլոր անհրաժեշտ բուժգործողությունները, մաքրում է ատամնափառն ու ատամնաքարերը, ընտրում է հիգիենայի համար անհրաժեշտ միջոցները, որոնք լինելու են անհատական և հատուկ հղիության ժամանակահատվածի համար:

•   Եթե կինն արդեն հղի է, իսկ ատամները բուժման կարիք ունեն, ապա ժամանակը, երբ կարող է նա այցելել ստոմատոլոգին և ատամները բուժել, առանց վնասելու երեխայի առողջությանը, կարող է որոշել գինեկոլոգը: 

•   Հղիության ժամանակահատվածում հատկապես շատ կարևոր է սննդակարգը:
Չպետք է մոռանալ այն մասին, որ ապագա փոքրիկն իրեն անհրաժեշտ բոլոր միկրոտարրերը վերցնում է մայրիկից, իսկ դա կարող է այնքան էլ լավ չանդրադառնալ մայրիկի մազերի, եղունգների, ատամների վիճակի վրա: Այդ պատճառով էլ չի կարելի անտեսել բժշկի խորհուրդները  կալցիումի պատրաստուկներ և բազմավիտամինային համալիրներ ընդունելու վերաբերյալ: 
•   Հղիության ժամանակ հակացուցված է ռենտգեն նկարահանումը (անկախ այն
հանգամանքից, թե այն կատարվում է ռադիովիզիոգրաֆի կամ այլ ռենտգենաբանական սարքի օգնությամբ):

•     Երեխայի ծնվելուց հետո ատամների խնամքի վերաբերյալ կանոնները
պակասում են: Դրա փոխարեն, հարգելի ծնողներ, դուք արդեն պետք է տեղյակ  լինեք, թե ինչպես խնամել ու պահպանել երեխայի ատամները, և այդ հարցում ձեզ կօգնեն ստոմատոլոգի խորհուրդները: