ՎԻՆԻՐՆԵՐ. Գեղեցիկ ժպիտ ժամանակակից աշխարհում
Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինի ներդաշնակության կարևոր բաղկացուցիչ մասերն են: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են:
Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում էսթետիկ ստոմատոլոգիան:
Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է միկրոպրոթեզավորման մեթոդները, որոնց թվին են պատկանում վինիրների տեղադրումը, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում, միևնույն ժամանակ հիանալի ֆունկցիոնալ բնութագրում ունեն:
Ինչ է վինիրը
Վինիրը («veneer»` թարգմանաբար նշանակում է «պաշտպանող ծածկույթ» կամ երեսպատում) բարակ շերտիկ է կամ թասակ, նախատեսված ատամի արտաքին մակերեսին ամրացնելու (ոչ լրիվ) կամ էլ ատամին անցկացնելու համար (լրիվ, կանխարգելելու համար ատամի քայքայումը): Ժամանակակից նյութերով պատրաստված այս կոսմետիկական երեսպատիչների <ծառայության ժամկետը> բավական երկարատև է: Եվ վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ վայելել` անցավ լինելու և կարճ ժամկետում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու հետևանքով: