Հայաստանը հանդիսանում է հրաշալի վայր բազմաթիվ զբոսաշրջիկների և ճանապարհորդների համար, որոնց հետաքրքրում է հնագույն մշակույթը և պատմությունը: Հայաստանը առաջարկում է լայն ընտրություն, քանի որ գտնվում է Մետաքսե ճանապարհի վրա, առևտրի և միգրացիայի ճանապարհների խաչմերուկում:
Հայաստանի Հանրապետությունը զբաղեցնում է 29.743 քառակուսի կիլոմետր տարածք: Այն ունի բազմաթիվ գետեր ու անտառներ, և կարծես դրախտ լինի երկրի վրա: Այստեղ բարձր գոտիներին բնորոշ եղանակ է՝ տաք ամառային և ցուրտ ձմեռային:
Օտարերկրացիները առաջին անգամ այցելելով Հայաստանը, Արարատ երկիրը նկարագրում են այսպես. «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, բարձր լեռների և ժայռերի երկիր»:
Արարատը, որը պատմականորեն Հայաստանի մի մասն է կազմում, ամենաբարձր լեռն է տարածաշրջանում: Չնայած որ, այժմ Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում,այն լավ տեսանելի է Հայաստանի տարածքից:
Հայերը իրենց երկրի խորհրդանիշը համարում են Արարատ լեռը, և այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա: Այստեղ է իջել Նոյան տապանը,համաշխարհային ջրհեղեղից հետո: Հայ ժողովուրդը ստեղծել է բազմաթիվ հուշարձաններ, որոնցից միայն մի մասն է հասել մինչև մեր օրերը: Օտարերկյա զավթիչները ավիրեցին երկրի մայրաքաղաքները, բայց հայերը վերականգնեցին թշնամու ձեռքով ոչնչացված տասնմեկ մայրաքաղաքները: Երեվանը` Հայաստանի տասներկուերորդ և վերջին մայրաքաղաքն է: Նա չի արժանանա նախորդների ճակատագրին, քանի որ հանդիսանում է Հայաստանի սիրտը, իսկ առանց սրտի անհնար է ապրել: Հայաստանը եղել է, կա ու կլինի: Մենուայի որդին՝ Արգիշտը, կառուցեց Էրեբունի ամրոցը, որը հետագայում վերանվանվեց Երեվան: Դրա մասին վկայում է մ.թ.ա. 782 թ. Ուրարտուի թագավոր՝ Արգիշտիի սեպագիրը: