Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Կարիես

Կարիես

 

Կարիեսն ատամների հիվանդություն է, որը զարգանում է մանրէների ագրեսիվ ազդեցությունից, ավելի ճիշտ, դրանց կենսագործունեության արտազատուկներից: Այլ խոսքով ասած, վերամշակելով ածխաջրատները, միկրոօրգանիզմները արտազատում են թթվանյութ, որոնք քայքայում են ատամի կարծր հյուսվածքը: Սկզբից քայքայվում է էմալը, իսկ հետո հերթը հասնում է դենտինին (ատամոսկր): 

Էմալով ծածկված է ատամի այն հատվածը, որը գտնվում է լնդերից վերև: Էմալը ամենապինդ նյութն է, որը պարունակվում է մարդու օրգանիզմում, այն 95%-ով բաղկացած է հանքային նյութերից, կարծր հյուսվածք է և իր կարծրությամբ բնության մեջ համեմատվում է ալմաստի իր հետ: էմալի տակ գտնվող հյուսվածքը կոչվում է դենտին, դենտինում հանքային նյութերի պարունակությունը երկու երրորդ մասն է, այդ պատճառով էլ պայմանականորեն կարելի է ասել, որ դենտինը «փափուկ է» էմալից, այսինքն` շատ ավելի փխրուն է և շատ արագ է ախտահարվում: 

Իսկ դենտինի ներսում պուլպար խոռոչն է, որտեղ և գտնվում է պուլպան (ատամնանյարդը), այն բարդ հյուսվածք է, և իրենից ներկայացնում է բազմաթիվ արյունատար անոթների և նյարդաթելիկների խուրձ: