Բրեկետները կողպեքների նման խորամանկ սարքեր են, որոնք կարող են աստիճանաբար շտկել ատամնաշարը և, համապատասխանաբար, կծվածքը: Բրեկետները ատամներին ամրացվում են հատուկ նյութի օգնությամբ, ատամների արտաքին կամ ներքին մակերեսին:
Ատամնաշարի հավասարեցման պրոցեսը սկսվում է այն պահից, երբ «հիշողություն ունեցող» հատուկ աղեղը տեղադրվում է բրեկետների ակոսիկների վրա: Աղեղը գլխավոր դերն է կատարում , քանի որ հենց այն է ճնշում գործադրում ատամների վրա, ստիպելով նրանց տեղաշարժվել:
Բրեկետ-համակարգի տեղադրումը
Մինչև 10-13 տարեկանը երեխաներին, որպես կանոն, հատուկ շարժական սարք են տեղադրում կծվածքը շտկելու համար, որովհետև մանուկների մոտ կծվածքը դյուրին է շտկվում շերտիկների և կապպաների օգնությամբ:
Դեռահասների և մեծահասակների մոտ պատկերը մի քիչ այլ է, նրանց մոտ կծվածքն արդեն ձևավորվել է և այստեղ արդեն առանց անշարժ բրեկետ-համակարգի հնարավոր չէ:
Բրեկետները տեղադրվում են հետևյալ դեպքերում.
- ատամների միջև արանքների առկայության դեպքում (այսպես կոչված, տրեմաների և դիաստեմաների դեպքում).
- ոչ ճիշտ ծկլթման դեպքում ատամը ձգելու համար.
- երբ անհրաժեշտ է լինում ատամները տեղաշարժել, այդ թվում և ատամի կորստի դեպքում: