Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Damon բրեկետներ

Բրեկետ Դեմոն

Մանկուց ձևավորված ոչ ճիշտ կծվածքը չափահաս տարիքում ատամնածնոտային պաթոլոգիաների առաջացման պատճառ կարող է լինել: Եվ ապացուցված փաստ է, որ պաթոլոգիական կծվածքը պարօդոնտի քայքայում է առաջացնում, դժվարացնում է ատամների մաքրումը և դրանով կարիեսի առաջացման պատճառ է դառնում և այլն: Հենց այս պատճառով էլ ստոմատոլոգները հոգատարությամբ խորհուրդ են տալիս  բոլոր պացիենտներին, ովքեր պաթոլոգիկ կծվածք ունեն, կարևոր չէ, թե ինչ բարդության, զբաղվել դրա բուժմամբ: 

Մշակելով տարբեր տեսակների կոնստրուկցիաներ, արտադրողները ձգտել են հասնել ոչ միայն սարքի առավելագույն արդյունքին, այլև այն համապատասխանեցնել էսթետիկայի բարձր պահանջներին:
Շնորհիվ գործադրված ջանքերի, ստեղծվել են կերամիկական, շափյուղե բրեկետները, որոնք զրուցելիս, ժպտալիս հնարավորինս անտեսանելի են, քանի որ երանգով համապատասխանում են ատամների երանգին: Բայց իրենց արդյունավետությամբ դրանք որոշ չափով զիջում են սովորական մետաղե բրեկետներին, այն առումով, որ մետաղե բրեկետներով արդյունքը, որպես կանոն, ավելի արագ է լինում, քան կերամիկական կամ շափյուղե բրեկետների ժամանակ: 

Իսկ ինչպես անել, որ և գեղեցիկ լինի, և արագ արդյունք, և հարմարավետ: Այս խնդրին օգնության հասան Damon բրեկետները, որոնք նման չեն մինչ այժմ գոյություն ունեցող ոչ մի բրեկետ համակարգի:

Damon բրեկետները կիսով չափ մետաղից են, կիսով չափ կերամիկայիցորի շնորհիվ ատամների վրա գրեթե աննկատ են և ապահովում են արդյունավետությունը:

Damon բրեկետները պացիենտի սովորական կենսակերպի վրա գրեթե չեն ազդում: Պացիենտը բուժման ընթացքում ընդամենը մի քանի անգամ է այցելում ստոմատոլոգին, մյուս հարցերում նա անգամ չի էլ զգում, որ բուժվում է:

Damon բրեկետ-համակարգը շատ էսթետիկ է: Եթե պացիենտի համար արտաքինը կարևոր բաղկացուցիչ տարր է, իսկ բիզնեսի հաջողությունը ուղղակիորեն դրանով է պայմանավորված, Damon բրեկետ-հաակարգը, իր բոլոր տարատեսակներով, միակ ընտրություն է: 
Բացի այս ամենից, Damon բրեկետ-համակարգն ինքնակարգավորվող է, որը թույլ է տալիս պացիենտին ոչ այնքան հաճախ այցելել  բժիշկ-օրթօդոնտին սարքն ակտիվացնելու համար: Ինքնակարգավորվող Damon բրեկետները չունեն սովորական ռետիններն ու օղակները, որոնք ձգելու համար են և անհարմարավետություն են ստեղծում: Այդ պատճառով էլ շատ հարմար են օգտագործման համար:

Damon բրեկետների ամեն մի կողպեքի վրա հատուկ Spin Tek մեխանիզմը կա, որը հնարավորություն է տալիս շատ արագ բացել, շտկել ու նորից փակել համակարգը:

Damon բրեկետ-համակարգը տարիքային և այլ սահմանափակումներ չունի: