Մեր կլինիկայում անցկացվում է բժիշկ-ստոմատոլոգի փոքր և մեծ խորհրդատվություն:
Փոքր խորհրդատվությունը սահմանափակվում է մեկ այցելությամբ՝ 1-2 ժամերի ընթացքում: Այն ներառում է.
— ատամների բուժմանը և դրանց վերականգնմանը վերաբերող հարցերի մանրամասն դիտարկում,
— ընտրողական ռենտգենյան հետազոտության անցկացում,
— ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթի հետազոտություն,
— համապատասխան հաշվարկի կատարում, բուժման պլանի կազմում և իրականացում:
Եթե Ձեզ մոտ բավականին հարցեր են կուտակվել և համակարգային բուժում է նախատեսվում, ապա հարկ է անցնել լրացուցիչ խորհրդատվություն:
Նման խորհրդատվության արդյունքում պարզ կդառնան Ձեր ատամներին վերաբերվող առկա խնդիրները, ընդ որում, պարզաբանումներ կստանաք ո՛չ միայն կարիեսի, այլև ատամների ու լնդերի առկա այլ հիվանդությունների բուժման վերաբերյալ:
Բժշկից սպառիչ պատասխաններ ստանալուց հետո հարցեր չեն մնա: Մեր խորհրդատվությունը կհետաքրքրի նաև նրանց, ովքեր ցանկանում են առողջ ատամներ ունենալ ավելի վաղ անցակացված անհաջող բուժումից հետո:
Մեծ խորհրդատվությունը բաղկացած է բժշկի հետ առաջնային և կրկնակի խորհրդատվություններից:
Առաջնային խորհրդատվությունը ներառում է.
— հետռենտգենոգրաֆիկ հետազոտություն, այդ թվում՝ ինտերպրոքսիմալ նկարներ, ատամների և բերանի խոռոչի լորձաթաղանթի զննում,
— ախտորոշման արդյունքների ստացում, ատամնածնոտային համակարգի վիճակի նախնական հետազոտություն: