Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Կերամիկական ներդիր

Հաճախ այնպես է պատահում, որ վնասվում են ատամնապսակները, ընկնում են պլոմբները և այլն: 

«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկայի օրթոպեդ-ստոմատոլոգներն առաջարկում են ատամները վերականգնել ներդիրների օգնությամբ, որոնք ձեր ատամին երկրորդ կյանքկպարգևեն: Ներդիրիների օգնությամբ ատամը վերականգնելը Ձեզանից այնքան էլ շատ ժամանակ չի խլի` շնորհիվ կլինիկայի ժամանակակից սարքավորումներով հագեցվածության:

 

Կլինիկան Ձեզ առաջարկում է ատամնային ներդիրների մի քանի տեսակ.
•    կերամիկական ներդիրներ
•     կոմպոզիտային ներդիրներ
•    ցիրկոնիումի օքսիդից ներդիրներ:


Կերամիկական ներդիրներ

Ներդիրները շատ հաճախ են պատրաստվում կերամիկայից, որոնք օգտագործվում են այն դեպքում, եթե քայքայվել է ատամի 1/3 մասը, բայց ատամը դեռ կա:
Կերամիկական ներդիրը լիովին նմանակում է ատամի անատոմիական ձևին,
հնարավորություն է տալիս գտնել ատամին համապատասխան գույնը, թքի և մանրէների ազդեցությամբ  չի փոխում գույնը: Կերամիկական ներդիրը կայուն է նաև արտաքին գործոնների ազդեցության հանդեպ: