Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Կերամիկական բրեկետներ

Դրանք պատրաստվում են կերամիկայից: Կերամիկական բրեկետներն այսօր լայն կիրառություն ունեն: Նրանք չափահաս պացիենտների մոտ լայն պահանջարկ են վայելում, քանի որ առավել էսթետիկ են, քան մետաղե բրեկետները:  

Կերամիկական բրեկետների առավելությունները
- Կերամիկական բրեկետները գրեթե աննկատ են, քանի որ ընտրվում են ատամների գույնին համապատասխան: Հենց դրա շնորհիվ էլ կերամիկական բրեկետներն ամենաէսթետիկն են համարվում: Ըստ արտաքին տեսքի ընտրվում է հումքը` մոնո – կամ բազմաբյուրեղային, կերամիկական բրեկետները կարող են լինել թափանցիկ կամ անփայլ: 
- Դրանք առավել հարմարավետ են, քան մետաղե բրեկետները և լնդերը չեն գրգռում:  
- Ամուր են, չեն կոտրվում, շատ ամուր են կպնում ատամներին:

Կերամիկական բրեկետների թերությունները
- Կերամիկական բրեկետները սովորաբար ավելի թանկ են լինում, քան մետաղե բրեկետները:
- Կերամիկական բրեկետներով բուժումը առավել երկարատև է, քան մետաղե բրեկետներով բուժումը:
- Սովորաբար դրանք չափսերով ավելի մեծ են, քան մետաղե բրեկետները