Արեգակ ստոմատոլոգիական կլինիկա Հեռախոս. +374 10 27 84 64

Մեր մասին

Նորագույն տեխնոլոգիաներն անզոր կլինեին առանց հմուտ մասնագետների: Մեր կլինիկայի ամենամեծ ձեռքբերումը, թերևս, պրոֆեսիոնալ, իրենց գործին նվիրված մասնագետներն են, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում ձեզ անհոգ ու շլացնող ժպիտ պարգևելու համար:


«Արեգակ» ստոմատոլոգիական կլինիկան հիմնադրվել  է 2000թ.:  Կլինկայի մասնագիտացած բուժանձնակազմն օգնում է  լուծել բերանի խոռոչի հետ կապված բոլոր խնդիրները, ապահովում որակյալ և անվտանգ ստոմատոլոգիական ծառայություններ: Նախքան բուժական գործընթացը սկսելը՝ մանրամասն մշակվում է ախտորոշման պլան: Արեգակ ստոմատոլոգիական կլինիկայում ախտորոշումը կատարվում է հինգերորդ սերնդի JMorita կոնճառագայթային տոմոգրաֆի օգնությամբ: Ծնոտի համակարգչային տոմոգրաֆիան ռենտգեն-ախտորոշիչ այլ մեթոդների համեմատ անվիճելի առավելություններ ունի: 

Ատամների ռենտգեն հետազոտման արդյունքում ստանում ենք  հետազոտվող օբյեկտի միայն մակերեսային պատկերը, իսկ համակարգչային տոմոգրաֆիայի ժամանակ սքանավորվում է ամբողջական եռաչափ պատկեր, որի պարագայում սխալվելու հավանականությունը բացակայում է: Իսկ արդյունավետ բուժման նախապայմանն առաջին հերթին ճշգրիտ ախտորոշումն է: 

Գիտակցելով ախտորոշման  կարևորությունը՝ «Արեգակ» կլինիկան ձեռք է բերել նաև գերմանական Leica մակնիշի մանրադիտակ: Միայն մանրադիտակի միջոցով է հնարավոր ուշադիր զննել բոլոր ատամներն ու լնդերը, որոշել կարիեսի, ճաքերի, բորբոքումների առկայությունը, ախտորոշել ցանկացած հիվանդություն, անցկացնել որոշակի կարևորություն ներկայացնող գործընթացներ: Առանց մանրադիտակի աշխատելու դեպքում բժիշկն ունի սխալվելու ռիսկ, մասնավորապես, բերանի խոռոչի ատիպիկ կառուցվածքի դեպքում: Արդյունքում մանրադիտակի առկայությունը նկատելիորեն բարձրացնում է բուժման որակը, ապահովում գործողությունների անվտանգությունը, երաշխավորում հուսալի արդյունք:

 

 


 

«Արեգակ»  ստոմատոլոգիական կլինիկայի գործունեության մեջ մեծ տեղ է զբաղեցնում իմպլանտոլոգիան: Այս ոլորտում կլինիկայի առավելությունն այն է, որ շնորհիվ MIS ընկերության հետ համագործակցության, մեր բժիշկների ենթակայության տակ իմպլանտների մեծ տեսականի կա, և յուրաքանչյուր կլինիկական դեպք կարող է շատ արագ իր լուծումը գտնել: Իմպլանտավորման արդյունավետության երաշխիքներից է MGUIDE  իմպլանտավորման վիրտուալ պլանավորման հրահանգավորվող համակարգը, որն իրական դեպքը վերարտադրում է վիրտուալ միջավայրում և հնարավոր է դարձնում երկչափ ու եռաչափ վիզուալիզացիան իրական ժամանակում: Այս համակարգը հնարավոր է դարձնում լիարժեք ձևանմուշի պատրաստումը: Համակարգը նվազագույնի է հասցնում ինվազիվ վիրահատությունների անհրաժեշտությունը և երաշխավորում ճշգրիտ իմպլանտավորումը` պրոթեզավորման կանխատեսելի արդյունքով: