Ատամնային իմպլանտների տեղադրումը բարձրացնում է կյանքի որակը:
- Իմպլանտատներն օգնում են կանխարգելել բացակայող ատամի տեղում ոսկրային հյուսվածքի ներծծումը
- Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք նորմալ կծել և ծամել
- Իմպլանտատների օգնությամբ նորից կարող եք ճաշակել ձեր սիրած ուտեստները
- Իմպլանտատները կանխարգելում են մյուս ատամների շարժվելը
- Իմպլանտատների օգնությամբ կարող եք ապրել լիարժեք կյանքով:
Իմպլանտատային պրոթեզավորումը ժամանակակից մեթոդ է, ատամները վերականգնելու եղանակ: Իմպլանտատներով պրոթեզավորումը հնարավորություն է տալիս ոչ միայն հիանալի էսթետիկական արդյունք ստանալ, այլև լիովին վերականգնել ծամողական ֆունկցիան: Իմպլանտատը միակ պրոթեզն է, որը մարդուն ծառայում է նորմալ ատամի պես և կարող է դիմանալ ծամողական նշանակալի ծանրաբեռնվածությանը:
Ինչ առավելությունների մասին կարող ենք նախևառաջ խոսել իմպլանտների վրա պրոթեզավորման դեպքում.
Առաջինը, իմպլանտացիայի դեպքում հնարավորություն է ստեղծվում վերականգնել ատամնաշարի թերությունները (բացակայող ատամը(ները), առանց հարևան ատամների մշակման:
Երկրորդը, իմպլանտատի օգնությամբ կարելի է վերացնել ցանկացած տեղակայման արատը:
Երրորդը, միայն իմպլանտատը կարող է կանխարգելել ոսկրային հյուսվածքի ներծծումը այն հատվածում, որտեղ ատամ(ներ) չկան: Դա կատարվում է ոսկրային հյուսվածքն իմպլանտով ծանրաբեռնելու շնորհիվ, որը չի թողնում, որ ատամի բացակայության պատճառով ոսկորն ատրոֆիայի ենթարկվի:
Ատամի բացակայության առաջին տարում ոսկրային հյուսվածքի մինչև 25% կորուստ է գրանցվում, հետագա 3-4 տարիների ընթացքում այն կարող է հասնել մինչև 50%-ի, որն, այնուհետև, կծվածքի փոփոխության և հարևան ատամների դիրքի խախտման է հանգեցնում: Բացի իմպլանտից ուրիշ ոչ մի այլ մեթոդ չի կարող ոսկրային հյուսվածքի նման ծանրաբեռնվածություն ապահովել: