Իմպլանտոլոգիայի մեթոդները

Методы имплантацииԻմպլանտների վրա պրոթեզավորումը կատարվում է երկու փուլով` ատամի արմատի իմպլանտացիա և ատամնապսակի տեղադրում: 
Իմպլանտացիայի մեթոդի և պրոթեզավորման ժամկետների ընտրությունը կատարում է իմպլանտոլոգը, հաշվի առնելով բժշկական ցուցումները և պացիենտի ցանկությունը:
Իմպլանտների վրա պրոթեզավորումը պատասխանատու քայլ է և այդ որոշումը ընդունելիս պացիենտը պետք է բացարձակապես վստահ լինի ոչ միայն իմպլանտոլոգի, այլև իմպլանտոլոգի պրոֆեսիոնալ բարձր մակարդակի հարցում, ում աշխատանքով է պայմանավորված վերջնական արդյունքը: Ատամնապսակը տեղադրելիս սխալը կարող է կոնստրուկցիայի կոտրվելու կամ օրգանիզմի կողմից իմպլանտը վանելու պատճառ դառնալ: 

Իմպլանտացիան  ըստ մեթոդների և ժամկետների լինում է.
Ըստ մեթոդների`
-    միափուլ մեթոդ
-    երկփուլ մեթոդ

Ըստ ժամկետների`
-    անմիջապես իմպլանտացիա
-    հետաձգված իմպլանտացիա:

Պրոթեզավորման դասական սխեման երկփուլային իմպլանտացիան է: 
Առաջին փուլը` վիրահատական միջամտությունն է, որը ներառում է
իմպլանտատի տեղադրում և որոշ ժամանակ անց` լնդի ձևավորիչի տեղադրում:
Երկրորդ փուլը` օրթոպեդիկ միջամտություն է, արտաոսկրային մասի (աբատմենտ) և ատամնապսակի տեղադրում: Իմպլանտը տեղադրելու պահից մինչև վերջնական արդյունքը, որպես կանոն, 2-4 ամիս է անցնում, որը պայմանավորված է օգտագործվող համակարգից: Ժամկետը կարող է երկարել, եթե իմպլանտացիայի ժամանակ պահանջվի արհեստական կամ սեփական ոսկրի սերտաճում: 

Միափուլ իմպլանտացիա. նման  բուժգործողության դեպքում իմպլանտատի
և ժամանակավոր ատամնապսակի տեղադրումը կատարվում է մեկ օրում, ատամնապսակն այնպես է տեղադրվում, որ այն չմասնակցի ծամելու աշխատանքին:
Տվյալ տեսակի ատամնապսակը զուտ կոսմետիկական բնույթ ունի (բնականաբար, ոչ-ոք չի ցանկանա առանց առջևի ատամների թեկուզ մեկ օր մնալ): Հենց որ իմպլանտատը սերտաճեց (այդ նույն 2-4 ամսվա ընթացքում), իմպլանտոլոգն արդեն մշտական ատամնապսակն է ամրացնում: Բուժման այս սխեման, որպես կանոն,  կիրառվում է միայն առջևի ատամների դեպքում, որոնք ենթակա են պարտադիր հեռացման ինչ-ինչ պատճառներով:  

Իմպլանտացիան ըստ տեսակների լինում է.

-    Էնդօդոնտալ-էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիա, որը կատարվում է շարժվող կամ կոտրված ատամների դեպքում: Ատամի արմատի ուղու մեջ պտուտակավոր կամ ձևավոր մակերես ունեցող շտիֆտ է տեղադրվում արմատ- ատամնապսակ  նորմալ հարաբերակցությունը վերականգնելու և ատամն ամրացնելու համար: Դրա համար անհրաժեշտ պայման է նվազագույնը 3 մմ առողջ պերիօդոնտի առկայությունն ատամի արմատի վերնամասի շուրջբոլորը: 
-    Էնդօսսալ (ներոսկրային) իմպլանտացիան կատարվում է, երբ ալվեոլյար ելուստը բավական բարձր է ոսկրային հյուսվածքի մեջ իմպլանտատի <արմատային> մասը տեղադրելու համար: Ցանկացած ներոսկրային իմպլանտատ բաղկացած է ներոսկրային (արմատային) մասից, վզիկից, որը պետք է լնդերի լորձաթաղանթի մակարդակին լինի, և սուպրակոնստրուկցիայից (գլխիկ, արտաոսկրային մաս, աբատմենտ):
-    Ենթավերնոսկրային իմպլանտացիան կատարվում է, երբ ծնոտի ալվեոլյար ելուստն անհրաժեշտ բարձրությունը չի ունենում: