Ատամների իմպլանտացիա

Ինգվար Բրանեմարկ

Ինգվար Բրանեմարկ

Մի քիչ պատմություն… 

Բացահայտում, որը հեղափոխություն կատարեց ստոմատոլոգիայում

1965թ. Շվեդիայի Գյոթեբորգ համալսարանի հետազոտողների խմբի ղեկավարն էր պրոֆեսոր Ինգվար Բրանեմարկը, իսկ խումբը զբաղված էր հետազոտություններով, որոնք վերջնական արդյունքում հանգեցրին օստեոինտեգրացիայի երևույթի բացահայտմանը (տիտանի սերտաճումը ոսկրային հյուսվածքի մեջ): 
Բրանեմարկի հետազոտություններն ուղղված էին տրավմայից հետո ոսկրի ռեգեներացիայի և առողջացման տեսակետների ուսումնասիրությանը և, հատկանշականն այն էր, որ օստեոինտեգրացիա երևույթը (լատիներեն os – ոսկոր) լիովին պատահականորեն  բացահայտվեց: Այս երևույթի հիման վրա եզրակացություն  կատարվեց տիտանի կենսաիներտության մասին, իսկ հետագա հետազոտությունները հանգեցրին պրոթեզավորման  առավել պրոգրեսիվ համակարգի ստեղծմանը ստոմատոլոգիայի համաշխարհային ողջ պատմության մեջ:

Գիտական առաջին հետազոտությունները

Բրանեմարկը մաքուր տիտանից պատրաստված օպտիկական տեսախցիկը տեղադրեց ճագարի մեծ ոլոքի մեջ և սկսեց հետևել վիրահատական բուժգործողությանը: Նա ենթադրում էր, որ ոսկորն ապաքինման սահմանափակ հնարավորություն ունի և նույնկերպ խնամքով պետք է բուժվի, ինչպես և օրգանիզմի այլ նուրբ հյուսվածքները, ասենք, աչքը կամ գլխուղեղը: Փորձարարություններից մի քանի ամիս անց Բրանեմարկը ապացուցեց, որ ոսկրի ռեգեներացիան ոսկրի հյուսվածքի և ոսկրածուծի փոխազդեցության գործառույթն է: Մյուս կողմից, նա արձանագրեց, ի դեպ, տխրությամբ, որ տեսախցիկը, որը տեղադրվել էր ճագարի մեծ ոլոքի մեջ, դարձել էր ոսկրի կառուցվածքի անբաժանելի մասնիկը և այլևս օգտագործման ենթակա չէր, որը հետազոտությունների լրացուցիչ ծախսեր էր առաջացրել: